|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի աղմկահարույց գործով մյուս կալանավորվածներին առաջադրված մեղադրանքն օրեր առաջ մեղմվել է: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն):
Ներկայումս Բաբայանն ու մյուսները մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը:
Հիշեցնենք, որ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: