|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 19-ին, ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 7-րդ կմ-ին մեղվի փեթակներ տեղափոխող «Dodge Magirus» մակնիշի 12 LO 728 պետհամարանիշով (վարորդ՝ 1940 թ. ծնված Ի. Մ.) ավտոմեքենայի ետևի անվադողը պայթել է, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է. ճանապահրը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել երթևեկելի հատվածից: