|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 17-ին, ժամը 16:30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի այգեգործական զանգվածի ամառանոցներից մեկի ներսում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի 2 օձ (մոտ 1,5 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 17-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկի բակում՝ արկղերի մեջ, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: