|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շուտով բոլորը կհասկանան, որ Ռուսաստանը ոչ մի վտանգ չի ներկայացնում ո'չ մերձբալթյան, ոչ արևելաեվրոպական երկրների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը նշել է, որ սպառնալիք կա ՆԱՏՕ-ից. երբ ՆԱՏՕ-ն «գալիս է այս կամ այն երկիր, որպես կանոն, այդ երկրի քաղաքական ղեկավարությունը և երկրի բնակչությունը չեն կարող ազդել ՆԱՏՕ-ի կայացրած որոշումների վրա, այդ թվում՝ ռազմական ենթակառուցվածքների տեղակայման որոշումների»:
ՌԴ նախագահը նշել է, որ, Ուկրաինայում ճգնաժամ նախաձեռնելով, ՌԴ-ին կարողացան որպես ագրեսոր ներկայացնել, սակայն շուտով բոլորը կհասկանան, որ ՌԴ-ն վտանգ չի ներկայացնում: