|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, հունիսի 14-ին, ժամը 19:51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին:
Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն վագոն-տնակը (մոտ 54 քմ), կից տան տանիքից մոտ 60 քմ հատվածը, խոհանոցը՝ գույքով (մոտ 12 քմ) և խորդանոցը (մոտ 12 քմ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: