|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է որոշում` հաստատել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը:
Սույն իրավական ակտով սահմանվում են լիազոր մարմնի կողմից բուսասանիտարիայի բնագավառում պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ ստուգման ստուգաթերթը, որը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների և պահանջներին:
Նախագիծը նպատակ ունի հստակեցնելու լիազոր մարմնի և պեստիցիդներ ու ագրոքիմիկատներ իրացնող տնտեսավարողների փոխհարաբերությունները:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բուսասանիտարիայի բնագավառում ստուգումների բարելավում, պարզեցում, թափանցիկություն, ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բազայի ստեղծում, որի արդյունքում արդյունավետ և հետևողական վերահսկողություն կիրականացվի, ինչպես նաև չի խոչընդոտի տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը: