|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 1-ին կմ-ին «Nissan Murano» մակնիշի 35 CO 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Հ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշներին և սահել հարակից ձորը (մոտ 6 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: