|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մերձմոսկովյան շրջանի Կրատովո գյուղի տներից մեկի պատուհանից տղամարդը րակել է անորդների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ոստիկանությունը պատրաստվում է հարձակվել տան վրա: Ենթադրվում է, որ տղամարդը զինված է նաև նռնակով: Կրակահերթի պատճառով երեք անցորդ վրավորվել են, իսկ մեկը մահացել է հիվանդանոցում: Իրավապահ մարմինները հաղորդում են, որ տան տարածքում երկու մարդ է ընկած, ենթադրվում է, որ նրանք նույնպես սպանվել են, և այդ ինֆորմացիան դեռ ճշտվում է: Սպանության մեջ կասկածվողը 1967թ ծնված տղամարդ է, և նա կրակ է բացել որսորդական հրացանից: