|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող քայլերը: «Հայաստանի ներկա տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումների ներգրավման և արտահանելի ճյուղերի խթանման ճանապարհով տնտեսական աճի ապահովմանը: Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր՝ աստիճանաբար ուժեղացնելով երկրի մրցունակությունը: Իրականացվող բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղղությունները միտված են միջազգային տնտեսական հարաբերությունների խորացմանը՝ համագործակցության տարբեր ձևաչափերով, որտեղ իրենց կարևորագույն կշիռն ունեն Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը», - եզրափակել է Կարեն Կարապետյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակից պատվիրակություններին: