|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին կառույցի անունից նամակ է հղել Լիբանանում Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորըրին՝ դատապարտելով Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Բագրատունին նամակում խոր վիշտ է հայտնել արձանագրված անմեղ զոհերի համար՝ շուտափույթ ապաքինում մաղթելով հարձակման ընթացքում վիրավորվածներին:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինն իր հերթին նամակ է հղել դեսպանին՝ դատապարտելով ահաբեկչությունն ու զորակցություն հայտնելով Բրիտանիայի կառավարությանը և ժողովրդին: