|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոնդոնի ահաբեկչության ականատեսներից մեկը BBC-ին պատմել է, որ այդ ժամանակ փորձել է օգնել մարդկանց` դանակներով զինված ահաբեկիչների վրա գարեջրի շշեր ու աթոռներ նետելով: Ժերարը պատմել է, որ գարեջրատներից մեկից վերադառնալիս տեսել է դանակներով զինված 3 ահաբեկչի.
«Մարդիկ գոռում էին` փախեք, սրանք ահաբեկիչներ են,նրանք բոլորին դանակահարում են: Նրանք մտնում էին բոլոր բարերն ու գարեջրատներն ու դանակահարում մարդկանց: Ես նրանց վրա շշեր, բաժակներ, աթոռներ էի նետում: Փորձում էի փրկել հնարավորինս շատ մարդկանց, բայց ես անպաշտպան էի. եթե վայր ընկնեի` նրանք ինձ կսպանեին: Գիտեմ, դա գուցե ծիծաղելի հնչի, բայց ես փորձում էի այդ կերպ օգնել մարդկանց»,- պատմել է Ժերարը:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Լոնդոնում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել. Լոնդոնի կամուրջի մոտ միկրոավտոբուսը քշել է հետիոտնների վրա: Մեկ այլ վայրում ահաբեկիչները դանակահարել են անցորդներին: Արդյունքում զոհվել է 7 մարդ, վիրավորվել 48-ը: