|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եկատերինբուրգից հայ գործարար Արտակ Հակոբյանը, ով ծնունդով Եղեգնաձորից է և հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ նա անվճար հաց է բաժանում աղքատներին ու թոշակառուներին, նոր նախագիծ է թողարկել, որը կոչվում է «Նվիրիր բարություն». հայտնում է Русарминфо-ն:
Նոր նախագիծը ցանկացած մարդու կարիքավորներին օգնելու հնարավորություն կտա. ցանկացողները կարող են գործարարի խանութներից օնլայն պատվիրել մթերք` խանութի ձեռք բերման գնով, որը կբաժանվի թոշակառուներին և աղքատներին: