|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Փարիզում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունները, որից հետո ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով. հայտնում է РИА Новости-ն:
Մակրոնը հայտարարել է, որ հնարավոր է համարում ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանում, եթե Ուկրաինայում հակամարտությունը սրվի: Պուտինը, իր հերթին, նշել է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն մոտեցնի Կիևին և չճանաչված հանրապետություններին խաղաղությանը:
Խոսելով Սիրիայի մասին` Մակրոնը նշել է, որ մտադիր է հասնել երկրում դեմոկրատական փոփոխությունների: «Մենք փորձել ենք մոտեցման կետեր գտնել»,- ասել է Պուտինը: Մակրոնը նշել է, որ բանակցությունների արդյունքում ի հայտ է եկել համատեղ գործելու հնարավորություն:
Նախագահները միակարծիք են եղել ահաբեկչության հարցում: Երկու ղեկավարներն էլ հայտարարել են, որ մտադիր են պայքարել այդ չարիքի դեմ: