|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության (TÜSİAD) տնօրենների խորհրդի նախագահ Էրոլ Բիլեջիքը անդրադարձել է ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության հետևանքներին:
Ըստ Sputnik-ի թուրքական ծառայության` Բիլեջիքը նշել է, որ արտակարգ դրության պայմաններում օտար ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրեր կնքել: Նա ընդգծել է, որ, արտակարգ դրության ռեժիմին զուգահեռ, բացասաբար են ազդում նաև ռեժիմին հաջորդած ընտրությունները, ահաբեկչական գործողությունները, անվտանգության ցածր մակարդակն ու ներգաղթյալների հարցը, որոնց պատճառով խնդիրներ են ծագում նաև ուղևորությունների և առողջապահական ապահովագրության ոլորտում:
«Քանի դեռ չունենք իրավական, ժողովրդավարական պետություն և ազատ հասարակություն, չենք կարող խոսել աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու հեռանկարի մասին»,- ասել է Բիլեջիքը: