|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյուղատնտեսության նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին:
Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, ինչպես նաև բարեկարգել և կանաչապատել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող Նախարարության մասնաշենքի հարակից տարածքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին