|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2017թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միավորել բոլորիս ուժերը Հայաստանի բնական լանդշաֆտներում, պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում, բնակավայրերում և ճանապարհաեզրերին կուտակված աղբից մաքրելու գաղափարի շուրջ` նպատակադրելով բնության և պատմամշակութային հուշարձանները Հանրապետության քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել:
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ կիրականացնեն «Խոսրովի անտառ›› պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքում: Նույն օրը միջոցառումներ կիրականցվեն նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից հատվածներում: