|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարսելում շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է ՀՀ 3 քաղաքացի. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հրդեհի ժամանակ ընտանիքի հայրը` Արսեն Քոչարյանը, փորձել է իջնել առաջին հարկ` օգնելու հարևանին: Նրա ընտանիքի անդամները` դուստրը, դստեր մանկահասակ որդին և կինը, շնչահեղձ են եղել և մահացել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արսեն Քոչարյանի առողջական վիճակին, Բաբայանը հայտնեց, որ նա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ծանր վիճակում է: