|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։
2017թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:25-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։