|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել թուրքական կողմին՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի գործողությունների հետ, որոնք Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հանգեցրել էին բախումների: Այդ մասին ТАСС-ին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Թուրքական անվտանգության ուժերի պահվածքը խոր մտահոգություն է առաջացրել: Պետդեպարտամենտն իր անհանգստությունն է հայտնել այդ իրադարձությունների կապակցությամբ ամենավերին մակարդակներում: Մանրակրկիտ հետաքննությունը, որը թույլ կտա մեզ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, մեզ համար առավել քան կարևոր է», - ասել է դիվանագետը:
Բացի այդ` պետդեպարտամենտը հաստատել է, որ չորեքշաբթի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչը հրավիրվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի մոտ: