|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խորհրդարանում այս պահին քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների հարցը: ՀՀԿ առաջարկը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով` քանի որ պատգամավորների թիվը 105-ն է, այսինքն` կրճատվել է, ուստի ճիշտ կլինի, որ հանձնաժողովների թիվը ևս կրճատվի:
«Մենք առաջարկում ենք 12-ի փոխարեն 9 մշտական հանձնաժողովներ: Մի քանի հանձնաժողովներ մոտ են իրար ոլորտներով, ուստի դրանք կմիավորվեն և կդառնա 1 հանձնաժողով»,- ասաց Թովմասյանը:
Ինչ վերաբերում է մշտական հանձնաժողովների անդամների թվին, ապա Թովմասյանն ասաց՝ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունները, հանձնաժողովի տեղերն ուղիղ 105 են, իսկ ԱԺ խմբակցությունների նախագահները և փոխնախագահներն իրավունք ունեն որևէ հանձնաժողովում չընդգրկվելու, եթե չհամաձայնեն, նրանց տեղը կմնա թափուր: