|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից երկուսի ճակատագիրն արդեն հայտնի է: Այսպիսով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները վայր կդնեն Վահան Կարապետյանը եւ Խաչիկ Մանուկյանը:
Մեր տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, Թուրքիայի չվերթով Հայաստան է ժամանել Խաչիկ Մանուկյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելուց հետո ընդհատակ է անցել:
Երեւան ժամանելուն պես նա ուղիներ է փնտրել Ծառուկյանի հետ «անվնաս» հանդիպելու, սակայն, ի վերջո, համարձակություն չի ունեցել այցելելու:
Սակայն, նշենք, որ Մանուկյանին մանդատից զրկելը անխուսափելի է: «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն արդեն որոշել է, որ Խաչիկ Մանուկյանը վայր կդնի իր մանդատը, որպեսզի նրա փոխարեն ԱԺ պատգամավոր դառնա Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում