|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ավարտից հետո դաշինիքի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են ներքին կազմակերպական հարցեր: Նրա խոսքով` խմբակցության ղեկավար կլինի, ինչպես կանխատեսվում էր, դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել են Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
«Ըստ օրենքի` մենք հնարավորություն ունենք նաև թեկնածուներ ներկայացնել երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում` Վարդևան Գրիգորյանը, Վարդան Բոստանջյանը և Նաիրա Զոհրաբյանը: Այս պահին նրանց թեկնածությունն է քննարկվում»,- ասաց Էնֆիաջյանը:
Ամենայն հավանականությամբ, խմբակցության քարտուղարը կլինի հենց Էնֆիաջյանը, թեև նա նշեց, որ խմբակցության նիստի ժամանակ այդ և այլ հարցեր կքննարկվեն: