|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 14-15-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարած այցի ընթացքում հանդիպել է մի շարք խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների` քննարկելու տրանսպորտի, ճանապարհաշինության և ՏՏ ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները:
Չինական «Պոլի» ընկերության փոխնախագահ Դաի Նինգի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության հնարավորությունները: Առաջիկայում նախատեսվում է «Պոլի» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում էլ առավել համակողմանի կքննարկվեն համագործակցության ուղիները:
Վահան Մարտիրոսյանը հանդիպել է նաև «Avic» ընկերության փոխնախագահ Վանգ Ռունլանին: Ընկերությունը մասնագիտացած է ենթակառուցվածքների նախագծման գործում: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ճանապարհաշինության ոլորտում հետագա համագործակցության ուղղությամբ: