|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (5-7 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ և 5-7 մ բարձրությամբ). ճանապարհը երկկողմանի փակ է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: