|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կանխատեսմամբ` մարդիկ Երկրագնդի վրա կարող են ապրել 100 տարի և եթե չհեռանան այս մոլորակից, մարդկությունը կարող է վերանալ: Հոքինգը կրկին խորհուրդ է տվել գաղութացնել այլ մոլորակ: Այս մասին հայտնում է Дни.ру-ն:
«Մեր մոլորակը գնալով ավելի անկայուն է դառնում»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ ֆիզիկոսը հայտարարել է, որ մարդկությունն առաջիկա 100 տարվա ընթացքում կգաղութացնի Մարսը: Նա նաև կարծիք է հայտնել, որ գոյություն ունեն այլմոլորակայիններ, որոնց գիտակցությունը մի քանի անգամ գերազանցում է մարդկայինը և որ նրանք մեծ վտանգ են ներկայացնում մարդկության համար: