|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումը Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Դաշինքի դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում մինչև մայիսի 13-ը ժամը 18։00-ն»,- ասաց նա:
Ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է գլխավոր դատախազություն: