|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էսթուքյանն այս տարի կարժանանա Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ շքանշանին:
«Ակօս»-ը տեղեկացնում է, որ Էսթուքյանն իր շքանշանը կստանա մայիսի 26-ին ՀՀ նախագահի նստավայրում: Նշվում է, որ նա կպարգևատրվի «Հայոց արդարության պահանջի հարցում մղած պայքարի համար»:
Նշենք, որ այս մրցանակով Հայաստանի Հանրապետության նախագահը մրցանակներ է շնորհում գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչներին: