|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ` արդեն նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր դժկամությամբ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին նոր ԱԺ-ում դերերի բաշխմանը:
Նա հերքեց տեղեկությունները, թե իրեն նշանակելու են Վրաստանում Հայաստանի դեսպան: «Ճիշտ չէ, դեսպանի մասին հրապարակված է, դուք էլ տեղյակ եք՝ ով է Վրաստանում դեսպան նշանակվելու»,- ասաց Նաղդալյանը:
Հարցին` իսկ պահպանելո՞ւ է պաշտոնը ԱԺ-ում, պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ այդ մասին իմանալ, երբ լինի ԱԺ առաջին նիստը, այդ ժամանակ կիմանաք»:
Հարցին՝ իսկ ո՞ր հանձնաժողովում եք Ձեզ պատկերացնում, Նաղդալյանը պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի և սպորտի»: Դիտակմանը, թե նման հանձնաժողով չկա, արձագանքեց. «Կստեղծենք, եթե անպայման ինձ ինչ-որ հանձնաժողովում ուզում եք տեսնել, ինչ-որ գործի տեղավորել»: