|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ իր ղեկավարած հանրապետությունը չունի թշնամիներ, բայց բանակը միշտ պետք է սպառնալիքը չեզոքացնելուն պատրաստ լինի: Այս մասին նաև հայտարարել է երկրում անցկացվող զորահանդես-շքերթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք չունենք թշնամի աշխարհի որևէ կետում, մենք կառուցում ենք գործընկերության բարեկամության հարաբերություններ մեր հարևանների հետ, մենք նրանց հետ հաշտ ենք: Եվ սերնդե սերունդ մենք ժառանգում ենք մեր գլխավոր արժեքը` խաղաղություն, համաձայնություն, միասնություն»,- ասել է Նազարբաևը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ բանակը պետք է պատրաստ լինի հարված հասցնել սպառնալիքներին, որտեղից էլ որ այն բխի: Նա հավելել է, որ զինվորական հագուստ կրող մարդիկ պետք է դառնան պատվի ու արդարության մարմնավորումներ: