|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր` մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից գորգ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, 80 կգ Սարգիս Քոչարյանն ու 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Ալեքսանյանը, Չալյանը եւ Մանուկյանը պայքարը կսկսեն որակավորման փուլից, որտեղ նրանց մրցակիցները կլինեն, համապատասխանաբար, Մուրատ Դագը (Թուրքիա), Վիկտոր Նեմեսը (Սերբիա) եւ Ռոբերտի Կոբլիաշվիլին (Վրաստան): Իսկ Քոչարյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից` Դմիտրո Պիշկովի (Ուկրաինա) հետ գոտեմարտով: