|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
VLV Electronics ընկերությունը Մեծամոր քաղաքում բնակվող Կարապետյանների ընտանիքում մայիսի 3-ին ծնված երեխաների պատվին իր պատրաստակամությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրելիք բնակարանը կենցաղային անհրաժեշտ տեխնիկայով (սառնարան, լվացքի մեքենա, գազօջախ և այլն) ապահովելու հարցում: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից: Կարապետյանների ընտանիքն է ընտրել, թե որ տեխնիկան է անհարաժեշտ իրենց:
Հիշեցնենք, որ ընտանիքը Մեծամորից է, ապրում են վարձակալությամբ: Երեկ հայտնի դարձավ, որ Կարապետյան ընտանիքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, 4 սենյականոց բնակարան կնվիրի: Այսօր էլ պարզ դարձավ, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: