|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Լրագրողների հարցին, թե ինչպես են ընթանում կոալիցիոն բանակցությունները, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կոալիցիոն բանակցությունները փաստաթղթի մասով ավարտվել են, փաստաթուղթը պատրաստ է և շուտով կհրապարակվի:
«Այն կկոչվի կոալիցիոն համաձայնագիր ՀՀԿ և ՀՅԴ միջև, այն կկնքվի 2017-2022 թթ համար: Ինչ վերաբերում է նախարարական պաշտոններին, ԱԺ փոխնախագահի հարցին, ապա նման հարցերի չենք անդրադարձել»,- ասաց նա: