|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սինգապուրի ազգային ավիաընկերությունը` Singapore Airlines-ը առաջին անգամ իր պատմության մեջ ստեղծել է ուղևորափոխադրող ինքնաթիռ, որն աշխատում է վառելիքով, որի մեջ բուսական յուղի մշակումից ստացված նյութ կա: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այդ ինքնաթիռն օգտագործում է սովորական ավիացիոն վառելիք, որի մեջ պարունակում է բուսական յուղից ստացծա ճարպային թթուներ: Ինքնաթիռն արդեն թռիչքներ է իրականացրել: Այդպիսով ավիափոխադրողը մտադիր է ուշադրություն հրավիրել բիովառելիքի օգտագործման կարևորության վրա, ինչը կնվազեցնի մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը: