|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ` առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում առանձին գնահատվել է նորածինների առողջական վիճակը, քննարկվել են խնամքին ու բուժմանն առնչվող հարցերը:
Մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։ Մասնագետները համարում են, որ խոր անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է:
Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատների հետ, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցերը:
Նշենք, որ նորածինների բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։ Մասնագետների այցերը կլինեն շարունակական։