|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություններ կան ներդրումների հետ կապված, նշեց, որ ներդրումների մասին տեղեկատվությունը հրապարակվելու է մայիսի վերջին:
«Եթե մենք նայենք առաջնորդող ինդիկատորների ցուցանիշներին, ամեն դեպքում, 6,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ մենք ունենք տնտեսական աշխուժություն: Մենք ներկայացրել ենք ծրագիր ԱԱՀ հետաձգելու մասին, որը ներդրումների համար բարենպաստ պայման է»,- ասաց նա:
Անդրադառնալով հարկերի հավաքմանը՝ Արամյանը տեղեկացրեց, որ ապրիլ ամսին հավաքագրվել է շուրջ 107.5 միլիարդի հարկային եկամուտ՝ անցյալ տարվա նույն ժամակահատվածի 97 միլիարդ դրամի փոխարեն: Նա տեղեկացրեց, որ եռամսյակային 107.5 միլիարդի հավաքագրումը ցույց է տալիս, որ ծրագրով նախատեսված 1 տրիլիոն 197 միլիարդի տարեկան հարկային հավաքագրումը կապահովվի: