|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել էր որոշման նախագիծ, ըստ որի` Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանին կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը:
«Նախագծի նպատակն է սահմանել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից հեպատիտ C հիվանդությամբ տառապող անձանց բուժման համար նախատեսված «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար: Խոսքը 3000 տուփի մասին է, որը բավարար է 1000 հիվանդ բուժելու համար»,- ասաց նախարարը:
Վարչապետը խնդրեց նախարարին` իր շնորհակալությունը փոխանցել Վրաստանի գործընկերներին: