|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Twitter-ը Bloomberg Media-ի հետ համատեղ պլանավորում է ստեղծել ծառայություն` նորությունների շուրջօրյա հեռարձակմամբ: Նախագիծը կունենա սոցցանցայի հարթակում օնլայն հեռուստաալիքի ձևաչափ, գրում է The Wall Street Journal-ը:
Նախագիծը կսկսի իր աշխատանքը հավանաբար այս աշնանը:Հեռուստաալիքը, որն առայժմ անվանում չունի, օնլայն կհեռարձակի նորություններ աշխարհի տարբեր անկյուններից:
«Մենք կարծում ենք, որ կարող ենք գրավել այն լսարանին, որը չի ցանկանում վճարել հեռուստատեսության համար, բայց դիտում է հեռուստացույց հընթացս, և մենք կարծում ենք, որ Bloomberg-ը մեզ համար իդեալական գործընկեր է»- հայտարարել է Twitter-ի ֆինանսական տնօրեն Էնթոնի Նոտոն: