|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 29-ին, ժամը 20:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 34 QF 994 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Պ.) և «BMW» մակնիշի 10 LL 461 (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: