|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է Հայաստանում կառուցապատման ոլորտի աշխուժացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:
Շարունակվել է քննարկումը հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, թափանցիկության բարձրացման և կառուցապատման գործընթացների խթանման ուղղությամբ: Անդրադարձ է եղել կառուցապատողների կողմից ներկայացված առաջարկություններին և դրանց վերաբերյալ պետական գերատեսչությունների կարծիքներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել կառուցապատող ընկերությունների հետ ակտիվ աշխատանքն առկա խնդիրների գույքագրման և համատեղ լուծումների մշակման ուղղությամբ: