|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ երբ որոշումը պատրաստ լինի հրապարակման համար, նախապես այս մասին կտեղեկացնեն: Որոշումը հավանաբար կհրապարակվի այսօր:
Հիշեցնենք, որ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու համար:
Գործով պատասխանող կողմ ԿԸՀ ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանն այսօր իր եզրափակիչ խոսքում հայտնեց, որ դատաքննության ընթացքում դիմող կողմից չներկայացվեցին իրավական հիմնավորումներ: Նա խնդրեց մերժել հայցն ու ԿԸՀ-ի՝ ընտրություններն ամփոփելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ: