|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ դիմակայությունը նրա միջուկային ծրագրի պատճառով կարող է վերաճել լուրջ ռազմական հակամարտության, սակայն ինքը կնախընտրեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հավանականություն կա, որ մենք կարող ենք լուրջ հակամարտություն ունենալ Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ-ը նախագահը, սակայն, նշել է, որ ցանկանում է ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով, և ներկայումս նրա վարչակազմը պատրաստում է ԿԺԴՀ-ի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ: