|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ: Նա լինելու է շարքային պատգամավոր: Գագիկ Ծառուկյանը ներկա պահին շատ քիչ մարդկանց է իր թիմակից համարում: Ծառուկյանի մոտ բուռն քննարկումները՝ ԱԺ գնացող պատգամավորների շուրջ դեռ շարունակվում են։
Ըստ տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդի համար ոչ մի կարեւորություն չունի՝ ռեյտինգային թեկնածուներից ով որքան ձայն է ստացել, ով որ տեղն է զբաղեցրել համամասնական ցուցակում։ Նախընտրական շրջանում քարոզչական ամբողջ ծախսերը հոգացել է Ծառուկյանը, դրա համար էլ սեփական հայեցողությամբ է կազմում ԱԺ գնացողների ցուցակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: