|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Երևան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավը սկսեց Ազատության հրապարակից:
«Մեր քարոզարշավը սկսեցինք հեծանվային արշավով, որովհետև ցանկանում ենք, որ մեր քաղաքում հեծանիվների առկայությունը շատ լինի թե՛ էկոլոգիական տեսանկյունից, և թե՛ առողջապահության: Դա է քաղաքակիրթ մոդելը, ոչ թե երկու-երեք-հինգ-վեց մետրանոց մեքենաներ մարդիկ պետք է շրջեն Երևանում, այլ նաև ունենան հնարավորություն երթևեկելու հեծանիվներով»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը նաև նշեց, որ հարկավոր է ունենալ ընդհանուր մոտեցում քաղաքի ճարտարապետաշինարարության վերաբերյալ: Եվ, եթե այդ ընդհանուր մոտեցումը չկա, ապա իհարկե միայն կենտրոնով չենք կարող հարցերը լուծել:
Ըստ Փոստանջյանի՝ քանի դեռ չունենք վերաբերմունք քաղաքի կենտրոնի նկատմամբ, որով պետք է հստակ մատնանշվեն այն ինչ-որ չի թույլատրվում քաղաքի կենտրոնում, մինչև դա չլինի, արվարձաններին այստեղից նոր հարկավոր է հասնել: