|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրղզստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օշի մարզից ահաբեկչական խմբավորման անդամի ձերբակալության մասին, որը հանձնարարություն է ստացել ահաբեկչություն իրականացնել ԱՊՀ տարածքում: Այդ մասին հայտնում է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը. հայտնում է РИА Новости-ն:
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածն անդամագրվել էր 2013 թվականին և ուղարկվել Սիրիա:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ գրոհայինը լրացուցիչ պատրաստություն էր անցել և հանձնարարություն ստացել ահաբեկչություն իրականացնել ԱՊՀ տարածքում Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների ժամանակ: