|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայում շարունակվում է Grenke Chess Classic շախմատային գերմրցաշարը: Այսօր կայացած 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:
Այս հաղթանակից հետո Արոնյանը 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը սևերով հաղթեց գերմանացի Գեորգ Մայերին, իսկ Ֆաբիանո Կարուանան ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ-ոքի խաղացին:
Այժմ ընթացնում է Հու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) պարտիան: