|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրք արվեստագետ Արզու Բաշարանը «Դեռևս այնտեղ» խորագրով հերթական ցուցահանդեսն է բացել, որով ցանկացել է ուշադրություն հրավիրել մի երևույթի վրա, որը սկսվել է Հայոց ցեղասպանության ժամանակներից և այժմ էլ տարածվել է Սիրիայում ու Դիարբեքիրում:
Ըստ Ermenihaber-ի՝ Բաշարանը բծերի, գծերի ու տարբեր աքսեսուարների միջոցով պատրաստված կտավներում փորձել է արծարծել բռնագաղթի թեման: Թուրքական medyascope.tv կայքի հետ զրույցում նա ասել է, որ այդ ցուցահանդեսն ինչ-որ առումով հաշտվություն է` կապված Հայոց ցեղասպանության, Ռուանդայի, Բոսնիայի կոտորածների և վերջին տարիներին Դիարբեքիրում կատարվածի վերաբերյալ:
Բաշարանը նշել է, որ այդ հաշվետվության ցանկությունն իր մոտ առաջացել է Հրանտ Դինքի սպանությունից հետո, ապա ավելացրել է, որ ցուցահանդեսը սահմանափակված չէ միայն 1915 թվականով, այլ պատմում է նաև այսօր Սիրիայում ու Դիարբեքիրում իրենց տներից զրկված ու գաղթի դատապարտված մարդկանց պատմությունը:
Ստամբուլի 44 Art Gallery-ում բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը: