|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրղզստանը 110 միլիոն դոլարի վարկ կստանա Եվրասիական տնտեսական միության զարգացման ինստիտուտների միջոցով. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր երկրների տնտեսական աճի, ֆինանսական կայունության ապահովման հրատապ հարցերի լուծման գործում կարևոր դեր են խաղում Եվրասիական զարգացման բանկը և նրա կողմից կառավարվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը: Բանկը էական դեր է կատարում խոշոր ներդրումային նախաձեռնությունների իրականացման գործում: Այդ նպատակների իրականացման համար արդեն նախատեսված է մոտ 4 միլիարդ դոլար: Նման համագործակցության վերջին օրինակը Ղրղզստանի Հանրապետությանը երկրում ենթակառուցվածքային կոնկրետ նախագծերի ֆինանսավորման համար 110 միլիոն դոլար վարկի տրամադրման մասին վերջերս ստորագրված համաձայնագիրն է»,- ասել է ՌԴ նախագահը: