|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աժ հերթական քառօրյայի վերջին օրը նիստ կրկին չկայացավ քվորում չլինելու պատճառով: Նախատեսվող նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ գրանցվել է 14 պատգամավոր, հետո նշեց, որ, ըստ կանոնակարգի, պետք է սպասել մինչև 15:00-ն` հասկանալու՝ ավելանո՞ւմ է պատգամավորների թիվը: Եթե մինչև այդ ժամը 66 պատգամավոր ներկա չլինի, նիստը չեղյալ կհամարվի:
Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց ներկա պատգամավորներին՝ հինգ տարի համատեղ աշխատելու համար, ապա առաջարկեց լուսանկարվել: