|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հիասթափված խորհրդարանական ընտրություններից, հայրենի Գավառից ու գավառցիներից՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից:
Երբ զանգահարեցինք Արզաքանցյանին, նրա օգնականն ասաց, որ Արզաքանցյանը Հայաստանում չէ, և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու: Հիշեցնենք, որ Արզաքանցյանը, ում տարբեր կեղծիքներով հաջողվեց գրանցվել որպես պատգամավորության թեկնածու, շատ քիչ ձայն էր հավաքել Գեղարքունիքի մարզում: Նա ընտրություններից հետո «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ շոկի մեջ է, թե ինչպես գավառցիները, որոնց համար ինքը ոչ մի բան չի խնայել, իր հիմնադրամով օգնել է բոլորին, գնացին «ցիգանների պես փող վերցրին ու ընտրեցին փող բաժանողին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: