|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չերքեզքյոյ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունը տեղի է ունեցել տեքստիլ գործարանում: Վտանգավոր քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել: Օդի աղտոտվածության պատճառով շրջանում տագնապի կարմիր աստիճան է հայտարարվել: Վիրավորվել է 29 աշխատակից:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, հրշեջ և ոստիկանական ստորաբաժանումներ: